Բրազիլական «Կրուզեյրոյի» գլխավոր մարզիչ է նշանակվել Տիտեն։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027թ-ը։
Բրազիլացի մասնագետը պաշտոնում փոխարինել է Լեոնարդո Ժարդիմին։
Տիտեն առավել հայտնի է Բրազիլիայի ագզային հավաքականում աշխատելու տարիներից։ Հավաքականը 64-ամյա մարզչի գլխավորությամբ հանդես են եկել 2016-22թթ-ին և 81 խաղում տարել 61 հաղթանակ, գրանցել 13 ոչ-ոքի, 7 պարտություն, դարձել Ամերիկայի գավաթակիր։