Բարսեղյան․ ՀՀ–ն ակտիվորեն ներգրավված է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերում

Բարսեղյան․ ՀՀ–ն ակտիվորեն ներգրավված է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերում

17 դեկտեմբերի 2025 – 15:54 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության մեխանիզմի շրջանակում իրականացվող նախագծերում։Այդ մասին Մասել է ԵՏՀ արդյունաբերության ու ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Գոհար Բարսեղյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

՝Նա մանրամասնել է, որ Հայաստանը մասնակցում է 16 կոոպերացիոն նախագծերից երկուսին՝ հանդես գալով որպես ինժեներական և շինարարական աշխատանքների կատարող։

Ըստ նախարարի՝ հայկական ընկերությունները ներգրավված են բարձր տեխնոլոգիական արտադրության ստեղծման նախագծում՝ երկաթուղային տրանսպորտի բաղադրիչների, այդ թվում՝ բարձր արագությամբ գնացքների տարրերի արտադրության համար, ինչպես նաև Թաթարստանի Հանրապետությունում վերելակային սարքավորումների բաղադրիչների արտադրության գործարանի կառուցման նախագծում։

«Ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը արդյունաբերական կոոպերացիայի աջակցության համար ուղղվող միջոցների ընդհանուր ծավալը կհասնի մոտ 9 մլրդ ռուբլու։ Զուգահեռաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շարունակում է կատարելագործել համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և դրանց իրականացման ֆինանսական աջակցության կարգը՝ ապահովելու իրավակիրառման հստակ և արդյունավետ պրակտիկա»,- եզրափակել է նախարարը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ ռուսական բիզնեսը սկսել է զգուշավոր վերաբերվել Հայաստանի հետ աշխատանքին՝ ընդգծելով, որ այս տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նկատելիորեն նվազել է։ Օվերչուկը նշել է, որ չնայած երկու երկրների միջև լավ կապերը պահպանվում են, 2025 թվականին արձանագրվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության էական նվազում։

Leave a Comment