Հայկ Սարգսյանը կբողոքարկի ՔՊ վարչության որոշումը

«Իրականությունն այն է, որ կուսակցությունն ինձ հրավիրել է և կարճ քննարկում է եղել, հաջորդ օրն ինձ տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Հիմա ես ունեմ 2 ճանապարհ. առաջինը՝ գնալ տուն և չլինել ցուցակում, և երկրորդ՝ բողոքարկել վարչության որոշումը՝ իրացնելով իմ իրավունքները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր՝ կուսակցության ցուցակում որպես պատգամավորության թեկնածու չընդգրվելու հարցին։

Նա հայտարարեց, թե ընտրել է երկորրդ ճանապարհը, բողոքարկելու է վարչության որոշումը։

«Սա անում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իմ գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև ես դեռևս 2006 թվականից եմ ճանաչում Փաշինյանին և մասնակցել եմ տարբեր ակցիաների»,-ասաց Սարգսյանը։

Leave a Comment