Մենք թույլ չենք տա կաշառք և կեղծիքներ Հայաստանում. մենք ինքնե՛րս կկաշառենք և կկեղծենք. քաղաքագետ

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը գրում է.

 

«Մենք թույլ չենք տա կաշառք և կեղծիքներ Հայաստանում։ Մենք ինքնե՛րս կկաշառենք և կկեղծենք։

Մենք թույլ չենք տա տեռոր, քաղաքական հետապնդումներ, ծեծ և ձերբակալություններ։ Մենք ինքնե՛րս կտեռորիզացնենք, կհետապնդենք, կծեծենք և կձերբակալենք։

Մենք թույլ չենք տա արտաքին միջամտություն, մենք ինքնե՛րս կմիջամտենք։

Մենք թույլ չենք տա, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները և լրագրողները դրսից գումար ստանան։ Մենք ինքնե՛րս գումար կբերենք և կբաժանենք քաղաքական կուսակցություններին ու լրագրողներին։

Մենք թույլ չենք տա բռնապետության ստեղծում Հայաստանում, մենք ինքնե՛րս Հայաստանում կստեղծենք միկրո-Սադամ Հուսեյն։

Մենք թույլ չենք տա, որ Հայաստանում բարգավաճեն քաղաքական գիշերային թիթեռնիկները։ Մենք ինքնե՛րս կլինենք գիշերային թիթեռնիկներ։

Մենք կվաճառենք մեր բոլոր համոզմունքներն ու եվրոպական արժեքները, երկակի ստանդարտները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը և ցույց կտանք, որ դրանք դատարկ խոսքեր են։ Մենք համարձակորեն կհանենք դիմակը և ամբողջ աշխարհին ցույց կտանք կեղծավորության, խաբեության և ևս մեկ ժողովրդի ցինիկ գաղութացման մեր այլանդակ դեմքը։

Փառք Աստծո, որ աշխարհում ձեր հեգեմոնիայի ժամանակաշրջանը վերջնականապես և պաշտոնապես մոտեցավ իր ավարտին»։

Leave a Comment