ԱՄՆ իշխանությունները «աննախադեպ ճնշում» են գործադրում Եվրամիության վրա՝ կանխելով սառեցված ռուսական ակտիվներից Ուկրաինային վարկերի տրամադրումը, գրում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում բարեկամ կառավարությունների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն 210 միլիարդ եվրոյի սառեցված ռուսական ակտիվները օգտագործելու մտադրությունից: Թերթը ընդգծում է, որ ԵՄ-ն նախկինում կարծում էր, որ գործընթացը կանգ է առել Բելգիայի պատճառով, սակայն նրանք արդեն հասկացել են, որ «մեղավորը Թրամփն է»: Ավելին, Politico-ն պնդում է, որ հենց ԱՄՆ-ի «կուլիսային արշավի» պատճառով է, որ Իտալիան, Բուլղարիան, Մալթան և Չեխիան «միացել են չհամաձայնող երկրների խմբին»:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին, իր հերթին, հայտարարել է, որ «անանուն աղբյուրների հայտարարությունները, որոնք ներկա չեն եղել քննարկումներին, չպետք է լուրջ ընդունվեն»: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների միակ նպատակը «ուկրաինական հակամարտությանը վերջ դնելն է»: Քելլին նշել է, որ «ռուսները հստակեցրել են իրենց դիրքորոշումը ակտիվների սառեցման վերաբերյալ», իսկ Միացյալ Նահանգները պարզապես «նպաստում է երկխոսությանը»։
Դեկտեմբերի 12-ին ԵՄ խորհուրդը որոշեց սառեցնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի Եվրոպայում արգելափակված ակտիվները։ Եվրոպական հանձնաժողովը հույս ունի, որ դեկտեմբերի 18-19-ի գագաթնաժողովում ԵՄ երկրները դրանց օգտագործման վերաբերյալ որոշում կընդունեն։