Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը անդրադարձել է եկեղեցի-պետություն հարաբերություններին:
«Այսօր քաղաքական դերակատարները երբեմն փորձում են օգտագործել Եկեղեցու խորհրդանիշներն ու լեզուն իրենց օրակարգերն առաջ մղելու համար, կամ հակառակը՝ հարձակվում են Եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով։
Սա վնասում է թե՛ Եկեղեցու հոգևոր հեղինակությանը, թե՛ ժողովրդավարական բանավեճի որակին։
Ազգային լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում՝ անվտանգային սպառնալիքների, սոցիալական դժվարությունների, զանգվածային արտագաղթի և չլուծված հավաքական տրավմայի պայմաններում, Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ Եկեղեցի։
Հայաստանում Եկեղեցու և պետության դերերի հստակեցումը չի նվազեցնի ոչ մեկի նշանակությունը։ Ճիշտ կերպով իրականացվելու դեպքում այն կնպաստի, որ երկուսն էլ ծառայեն ավելի ազնիվ և արդյունավետ՝ կանխելով թե՛ քաղաքական իշխանության, թե՛ հոգևոր հեղինակության հնարավոր չարաշահումները։
Այսպիսով , ժողովուրդը՝ թե՛ հայրենիքում, թե՛ ամբողջ Սփյուռքում, կկարողանա դիմավորել ապագան ավելի պարզ մտքով և ավելի հաստատուն սրտով»։