Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ


«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ։

Դեմբելեն պարգևատրվել է ՊՍԺ-ի կազմում անցկացրած անհավանական մրցաշրջանի համար։ Նա առանցքային դերակատարում ունեցավ ակումբի պատմության մեջ առաջին անգամ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու գործում՝ եվրոպական մրցաշարի ընթացքում դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հաղթողը որոշվել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հայտարարված քվեարկության արդյունքում, որին մասնակցել են ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները, լրագրողները և երկրպագուները: Հաշվի են առնվել ֆուտբոլիստների ելույթները 2024 թ. օգոստոսի 11-ից մինչև 2025 թ. օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում:

Ուսման Դեմբելեի հիմնական նվաճումները․

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող (2024/25)
Ֆրանսիայի Լիգա 1-ի չեմպիոն (2024/25)
Ֆրանսիայի գավաթակիր (2024/25)
Ֆրանսիայի սուպերգավաթակիր (2024)
ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի մասնակից (2025)
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 3-րդ մրցանակակիր (2024/25)
ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող
Ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում
Լիգա 1-ի տարվա լավագույն խաղացող և լավագույն ռմբարկու (համահեղինակ):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

457 դիտում

Leave a Comment