Գյումրիում հոկտեմբերի 20–ի իրադարձությունների դեպքերով կալանավորված եղբայրներն ազատ կարձակվեն

Գյումրու քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դեպքերով երկու պաշտպանյլալներիս կալանքների երկարացման միջնորդությունների դատական նիստերն ավարտվեցին և կայացվեցին որոշումներ։ Այս մասին գրում է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով․

«Նախորդ օրը Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, իսկ այսօր՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ քննվեց ու մերժվեց երկու եղբայրներ Կարեն և Կարուշ Հովեյանների կալանքների երկարացման մասին քննիչների միջնորդությունները։

Վստահաբար կարող եմ պնդել, որ երկու դատական նիստերում էլ իրավաբանությունը հաղթեց քաղաքականությանը։

Եղբայրները դեկտեմբերի 20-ից ազատ կարձակվեն»։

Leave a Comment