Լեգենդար Մենի Պակյաոն հայտարարել է, որ գալիք տարվա ընթացքում անցկացնելու է մի քանի մենամարտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն հայտարարել է, որ գալիք տարվա ընթացքում անցկացնելու է մի քանի մենամարտ։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

«Ես մի քանի մենամարտ եմ նախատեսել 2026 թվականի համար։ Մենք բանակցություններ ենք վարում»,- ասել է ֆիլիպինցին:

2025 թվականի հուլիսի 20-ին Պակյաոն չորս տարվա ընդմիջումից հետո վերադարձել էր ռինգ և ոչ-ոքի գրանցել Մարիո Բարիոսի հետ մենամարտում:

46-ամյա Պակյաոն գրանցել է 62 հաղթանակ, որոնցից 39-ը՝ նոկաուտով, 8 պարտություն և 3 ոչ-ոքի։

Leave a Comment