Ավելի մատչելի էլեկտրոմոբիլներ․ ինչ հնարավորություններ է բացում 15 000-ի քվոտան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

2026 թվականին Հայաստանին կհատկացվի 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա։ Այն ներառում է ինչպես ամբողջովին էլեկտրական, այնպես էլ հիբրիդային ավտոմեքենաներ։
     Նշված քվոտայի շրջանակում ներմուծվող մեքենաները կազատվեն ոչ միայն մաքսատուրքից, այլև ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), ինչը կարող է զգալի ազդեցություն ունենալ հայաստանյան ավտոմոբիլային շուկայի վրա՝
     * նվազեցնելով էլեկտրոմոբիլների վերջնական գները,
     * բարձրացնելով առաջարկի բազմազանությունը,
     * և խթանելով էլեկտրական տրանսպորտի հասանելիությունը։
     Թեմայի շուրջ զրուցել ենք ենք էլեկտրոմոբիլների շուկայի
     առաջատար ընկերություններից մեկի՝ Eldrive-ի տնօրեն Աղասի Սիմոնյանի հետ։

Leave a Comment