
Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների հաջորդ հանդիպումը՝ Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման քննարկման համար, տեղի կունենա Մայամիում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆի հետ մամուլի ասուլիսում։
Ուկրաինան կներկայացվի բանակցային թիմի կողմից. Զելենսկին անձամբ Մայամի չի մեկնի:
«Նրանք կստանան ռուսներից արձագանք։ Նրանք կքննարկեն մի քանի փաստաթղթեր՝ անվտանգության երաշխիքներ, տնտեսական վերականգնում և այս շրջանակային համաձայնագրի 20 կետերը», – ասել է Զելենսկին։
Այսպես է Ուկրաինայի նախագահը մեկնաբանել Բեռլինում տեղի ունեցած ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև երկօրյա բանակցությունները։