Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հաղթել է իր նախկին ակումբի՝ ՊՍԺ-ի դեմ չվճարված աշխատավարձի և բոնուսների շուրջ ընթացող դատական գործընթացը։
RMC Sport-ի հաղորդմամբ՝ Փարիզի աշխատանքային դատարանը որոշում է կայացրել ֆուտբոլիստի օգտին՝ ամբողջությամբ մերժելով ֆրանսիական ակումբի հակադարձ հայցերը։ ՊՍԺ-ի ընդհանուր պարտքը խաղացողի հանդեպ, ներառյալ արձակուրդային վճարը, կազմում է մոտ 61 միլիոն եվրո։ Որոշումը կայացվել է միաձայն և ենթակա է անհապաղ կատարման։
Նշենք, որ 2025 թվականի նոյեմբերին հաղորդվել էր, որ Մբապեն ՊՍԺ-ից պահանջում է 263 միլիոն եվրո փոխհատուցում։ Այս գումարը ներառում էր պայմանագրի ավարտից հետո չվճարված աշխատավարձը և պարգևավճարները։
Ֆինանսական պահանջներից բացի, Մբապեն նախկինում ՊՍԺ-ին մեղադրել է հոգեբանական ճնշման, ինչպես նաև իրեն 2023 թվականին պայմանագիրը երկարաձգելուն ստիպելու փորձերի մեջ։
Հիշեցնենք, Մբապեն փարիզյան գրանդից հեռացավ 2024 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով միանալով Մադրիդի «Ռեալին»։