Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հիմնական պայմանն է։
Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նա հիշեցրել է, որ Վրաստանը բազմիցս նշել է Թբիլիսիի և Մոսկվայի միջև հարաբերությունների վերականգնման հիմնական պայմանները.
«Եթե Ռուսաստանի Դաշնությունը ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը, այդ հարաբերությունները կարող են վերականգնվել։ Ռուսաստանի Դաշնությունը և նրա կառավարությունը լավ գիտեն հարաբերությունների կարգավորման պայմանները»,-նշել է նա:
Պապուաշվիլին հավելել է, որ վրացական կողմը աջակցում է հարաբերությունների կարգավորմանը։