Եթե ՌԴ-ն ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մեր հարաբերությունները կարող են վերականգնվել. Շալվա Պապուաշվիլի


Միջազգային


Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հիմնական պայմանն է։

Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նա հիշեցրել է, որ Վրաստանը բազմիցս նշել է Թբիլիսիի և Մոսկվայի միջև հարաբերությունների վերականգնման հիմնական պայմանները.

«Եթե Ռուսաստանի Դաշնությունը ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը, այդ հարաբերությունները կարող են վերականգնվել։ Ռուսաստանի Դաշնությունը և նրա կառավարությունը լավ գիտեն հարաբերությունների կարգավորման պայմանները»,-նշել է նա:

Պապուաշվիլին հավելել է, որ վրացական կողմը աջակցում է հարաբերությունների կարգավորմանը։


Leave a Comment