2-ի փոխարեն՝ 1․5 տարի․ պարտադիր զինծառայության ժամկետը կրճատվեց

65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ. ձայների այսպիսի հարաբերակցությամբ խորհրդարանը վավերացրեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրինագիծը։ Այսուհետև բանակ կզորակոչվեն ոչ թե 2 տարով, այլ՝ 1․5։

Նախագծի հեղինակը գործադիրն է՝ Պաշտպանության նախարարությունը։ Այն օրենսդիր էր գնացել հրատապ կարգով, և արդեն փոփոխված օրենքը կգործի եկող տարվա սկզբից։

Փոփոխությունը չի տարածվի արդեն իսկ ծառայության մեջ գտնվողների վրա, այն վերաբերում է բացառապես 2026-ի հունվար 1-ից զորակոչվողներին։

Leave a Comment