Կառավարությունը ստվերի դեմ պայքարի համար խրախուսում է անկանխիկ գործարքները , ավելին` նախկինում գործող 12 % հետվերադարձի փոխարեն հաջորդ տարվա համար սահմանել է 20% հետվերադարձ։
Ֆին. նախն էլ իր հերթին առհասարակ բոլոր տեսակի համընդհանուր անկանխիկ վճարումների դեպքում սահմանել է 2% հետվերադարձի շեմ։
Հիմա խոսելով խնդրո առարկայից` խոսենք թվային արժեքով։
Եթե Դուք կամ Ձեր ընտանիքի անդամը ստանում է 45 000 դրամ թոշակ, և , օրինակ, կանխիկացնում 5000 դրամ թոռան ծննդյան տարեդարձի համար , իսկ 40 000 հազարը ծախսում է անկանխիկ, ապա հետվերադարձի կարգավորումը տարածվում է 40000 դրամի վրա։ Եթե ամսվա ընթացքում էլի կարիք կա գումար կանխիկացնել, ապա քեշբեքը կտարածվի թոշակի այն չափի վրա, որը որ կծախսվի անկանխիկ` քսրտով։Այսինքն` Դուք և Ձեր ընտանիքի անդամը ազատ եք ծախսելու Ձեր թոշակը ոնց սրտներդ կամենա։
Կառավարությունը ոչ մի բանկոմատի մոտ պահակ չի կանգնեցրել ու չի կանգնեցնելու։
Ի դեպ, 20 %+2% քեշբեքի մեխանիզմը տարածվում է բոլոր տեսակի անկանխիկ կերպով փոխանցվող նպաստների և թոշակների վրա ։
Հարգելի հայրենակիցներ, հրաշալի հնարավորություն է դառնալ Կառավարության գործընկերը ստվերի դեմ պայքարի գործում և ստանալ հավելյալ գումար ։