Forbes-ն հայտնում է, որ Իլոն Մասկը դարձել է աշխարհում առաջին գործարարը, որի կարողությունը հասել է $600 մլրդ-ի։ Ընդհանուր առմամբ Forbes-ը բիզնեսմենի կարողությունը գնահատում է $677 մլրդ։
Այսպիսի գնահատականը հիմնված է Մասկի SpaceX-ի արժեքի վերաբերյալ նոր տվյալների վրա։
Դեռևս օգոստոսին SpaceX-ը գնահատվում էր $400 մլրդ, սակայն դեկտեմբերի սկզբին՝ բաժնետոմսերի տեղաբաշխումից առաջ ներդրողներին արված առաջարկում, ընկերության գնահատականը արդեն կազմում էր $800 մլրդ։
Մասկին է պատկանում SpaceX-ի 42%-ը, ինչը կազմում է $336 մլրդ։
Հիշեցնենք, որ Forbes-ի վարկածով ամենահարուստ գործարարների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը հետ է մնում Մասկից գրեթե $425 մլրդ-ով։ Փեյջի կարողությունը գնահատվում է մոտ $252 մլրդ։
Մասկի կարողության աճը վերջին տարիներին աննախադեպ է. 2020թ. մարտին այն կազմում էր $24.6 մլրդ, իսկ արդեն 2021թ. հունվարին նա առաջին անգամ գլխավորեց աշխարհի ամենահարուստ գործարարների վարկանիշը՝ $190 մլրդ գնահատականով։ 2024թ. դեկտեմբերին նա հատել էր $400 մլրդ-ի, իսկ 2025թ. հոկտեմբերին՝ $500 մլրդ-ի շեմը։