Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու»,- ասաց պատգամավորը։
Խանդանյանը նշեց, որ Հայաստանը պարզապես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի շրջանակ ունի, բայց դա չի ենթադրում որևէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանում։