Նշանադրությունից տարիներ անց երգիչ Գոռ Եփրեմյանն ու պարուհի Էլեն Հարությունյանը ամուսնացան։ ԱՄՆ-ում կայացած հարսանիքը սպասված էր զույգի հետևորդների կողմից, քանի որ այդ թեման պարբերաբար տարբեր շահարկումների առիթ էր դառնում։
Հարսանիքից հետո Գոռն ու Էլենը մեկնել են մեղրամսի, սկզբում՝ Դուբայ, այնուհետև՝ Մալդիվներ։ Նրանք ժամանակ առ ժամանակ կիսվում են մեղրամսից կադրերով, տարածում են նաև հարսանեկան լուսանկարներից ու տեսանյութերից։
Հերթական անգամ Էլենը ինստագրամյան իր էջի story բաժնում հարսանեկան նոր լուսանկար է հրապարակել, այս անգամ նաև՝ սկեսուրի հետ համատեղ։
Լուսանկարը՝ ստորև․
