Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը ՌԴ-ի ուշադրության կենտրոնում է․ Կալուգին

ՌԴ քաղաքացի, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ «Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը միշտ եղել է և կմնա մեր գերակա խնդիրը: Մեզ համար անցանկալի է, որ Կարապետյանի՝ տարիների ընթացքում կառուցված բիզնես ձեռնարկությունները, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, տուժեն»,- ասել է ռուս դիվանագետը։ Նա հայտնել է, որ Երևանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով հնարավոր է դարձել հյուպատոսական մուտք ունենալ Կարապետյանի մոտ՝ կալանավայր։ Կալուգինի խոսքով՝ ռուս դիվանագետները վերջին անգամ Կարապետյանի այցելել են դեկտեմբերի սկզբին։ «Մենք ստանում ենք Կարապետյանի առողջության […]

Leave a Comment