https://arm.sputniknews.ru/20251216/hh-um-turqiaji-ev-adrbejani-kvoghmic-nergvortsutjun-ka-mamijanjany-em-i-ajakcutjan-masin-96927271.html
ՀՀ-ում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ներգործություն կա․ Մամիջանյանը՝ ԵՄ-ի աջակցության մասին
ՀՀ-ում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ներգործություն կա․ Մամիջանյանը՝ ԵՄ-ի աջակցության մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ այսպես իշխանությունները քարտ-բլանշ են ստանում այլախոհների նկատմամբ նոր ճնշումներ գործի դնելու՝ «արտաքին ազդեցության… 16.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-16T12:55+0400
2025-12-16T12:55+0400
2025-12-16T12:55+0400
հայկ մամիջանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92744872_0:19:1600:919_1920x0_80_0_0_b11ba0085d0d406c52a9cf8e815f1013.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Սա ուղիղ ներգործություն է ներպետական գործերին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԵՄ-ից Հայաստանին տրամադրվող աջակցությանը՝ «հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար»։Մամիջանյանի խոսքով՝ Հայաստանում այսօր իշխանությունների կողմից գործածվող մեծ ծավալի արտաքին ներգործություն կա, մասնավորաբար՝ ադրբեջանական ու թուրքական։ Սակայն ընդդիմադիր պատգամավորը կասկածում է, թե Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել նրանց դեմ պայքարելու համար։Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ իր համար անհասկանալի է եվրոպացի գործընկերների քայլը՝ աջակցել մի ռեժիմի, որի օրոք Հայաստանում կան մեծ թվով քաղբանտարկյալներ, ոստիկանական բռնաճնշումներ են իրականացվում, ուզուրպացված են դատական և իրավապահ համակարգերը։Մամիջանյանի կարծիքով՝ տեղի ունեցողի հեռու գնացող սպառնալիքներից մեկն այն է, որ Փաշինյանը հետագայում այլախոհների և ընդդիմադիրների նկատմամբ տարբեր ճնշումներ է գործադրելու՝ այդ ամենը փաթեթավորելով «արտաքին ներգործության» ներքո։«Այս գործընթացը 2 կարևոր բաղադրիչ ունի․ նախ սա գումարի, փողի տեքսով ներգործություն է ներպետական խնդիրներին՝ ընտրական գործընթացներին, երկրորդը՝ այս որոշումն ակնհայտ է դարձնում, որ Փաշինյանի հետագա բոլոր բռնաճնշումները փաթեթավորվելու են նրա տակ, թե օտարերկրյա միջամտություն ենք չեզոքացնում»,- նշեց Մամիջանյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92744872_0:0:1424:1067_1920x0_80_0_0_be693d95b34d7aceb100f1c8949969e9.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մամիջանյան
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ այսպես իշխանությունները քարտ-բլանշ են ստանում այլախոհների նկատմամբ նոր ճնշումներ գործի դնելու՝ «արտաքին ազդեցության չեզոքացում» փաթեթավորմամբ։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Սա ուղիղ ներգործություն է ներպետական գործերին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԵՄ-ից Հայաստանին տրամադրվող աջակցությանը՝ «հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար»։
Մամիջանյանի խոսքով՝ Հայաստանում այսօր իշխանությունների կողմից գործածվող մեծ ծավալի արտաքին ներգործություն կա, մասնավորաբար՝ ադրբեջանական ու թուրքական։ Սակայն ընդդիմադիր պատգամավորը կասկածում է, թե Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել նրանց դեմ պայքարելու համար։
«Ի՞նչ հիբրիդային պատերազմ, ի՞նչ արտաքին ազդեցություն․․․ Եթե «արտաքին ազդեցություն» ասելով՝ նկատի ունեն, որ Հայաստանում ընտրությունները կազմակերպում է մի մարդ, որը ցանկալի է Ադրբեջանի և Թուրքիայի համար (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խմբ․), ապա այո, այդ տրամաբանության մեջ ՀՀ-ում առկա է արտաքին ազդեցություն»,- նշեց Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ իր համար անհասկանալի է եվրոպացի գործընկերների քայլը՝ աջակցել մի ռեժիմի, որի օրոք Հայաստանում կան մեծ թվով քաղբանտարկյալներ, ոստիկանական բռնաճնշումներ են իրականացվում, ուզուրպացված են դատական և իրավապահ համակարգերը։
Մամիջանյանի կարծիքով՝ տեղի ունեցողի հեռու գնացող սպառնալիքներից մեկն այն է, որ Փաշինյանը հետագայում այլախոհների և ընդդիմադիրների նկատմամբ տարբեր ճնշումներ է գործադրելու՝ այդ ամենը փաթեթավորելով «արտաքին ներգործության» ներքո։
«Այս գործընթացը 2 կարևոր բաղադրիչ ունի․ նախ սա գումարի, փողի տեքսով ներգործություն է ներպետական խնդիրներին՝ ընտրական գործընթացներին, երկրորդը՝ այս որոշումն ակնհայտ է դարձնում, որ Փաշինյանի հետագա բոլոր բռնաճնշումները փաթեթավորվելու են նրա տակ, թե օտարերկրյա միջամտություն ենք չեզոքացնում»,- նշեց Մամիջանյանը։