«Փաստացի քննադատում եք, որ ՀՀ-ն զենք է առել». Հայկ Կոնջորյան

«Փաստացի քննադատում եք, որ ՀՀ-ն զենք է առել». Հայկ Կոնջորյան

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման ու հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլարի վարկ: Ծրագրի նպատակն է՝ զարգացնել կայուն, դիմացկուն ու ներառական բնակարանային համակարգ ՀՀ-ում՝ աջակցելով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու բարեկեցությանը: Արձագանքելով ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի ելույթին՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն ասաց. «Փաստացի քննադատում եք, որ ՀՀ-ն զենք է առել, ասում եք՝ վարչապետը հայտարարեց, որ զենք ենք առել: Բա էն ժամանակ էլ ասում էինք՝ ՀՀ-ն զենք չի առնում, չի զինվում, իսկ մենք գնում էինք, հասնում, մեզ մոտ զորահրամանատարներ էին և այլն»:

Leave a Comment