Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կկատարի գեներալ Շառլ դը Գոլի դերը De Gaulle երկսերիանոց պատմական կենսագրականի մեջ: Pathé կինոընկերությունը ներկայացրել է նախագծի առաջին պաշտոնական կադրերն ու թիզերը, որն իր պատմության մեջ ամենահավակնոտն է համարում:
Նախագիծը բաղկացած է երկու ֆիլմերից, որոնք ֆրանսիական վարձույթում կհայտնվեն 2026 թվականի հունիսի 10-ին և հուլիսի 3-ին։ Ֆիլմի ռեժիսորն է Անտոնին Բոդրին, սցենարը գրել է Բերենիս Վիլայի հետ համատեղ՝ բրիտանացի պատմաբան Ջուլիան Ջեքսոնի գրքի հիման վրա։
Կենսագրական ֆիլմը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի առանցքային դրվագներին և Շառլ դը Գոլի՝ որպես «ազատ Ֆրանսիայի» առաջնորդի դերին։
Աբգարյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր է, ծնվել է 1962 թվականին Ֆրանսիայում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Պատանեկության մի մասն անցկացրել է Լիբանանում, որից հետո վերադարձել է Ֆրանսիա և սկսել թատերական կարիերա, այդ թվում։ Աբգարյանը հայտնի է «Կազինո Ռոյալ», «Սպի» և «Գետտ. Վիվիան Ամսալի դատավարությունը» ֆիլմերում իր դերերով: Իր ստեղծագործություններում նա հաճախ է անդրադառնում պատմության, ինքնության և աքսորի թեմաներին, ինչպես նաև ակտիվորեն բարձրացնում Հայոց ցեղասպանության և հայկական սփյուռքի ճակատագրի հարցերը:
