16 դեկտեմբերի 2025 – 11:55 AMT
PanARMENIAN.Net – 2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ, որի մասնակիցները կանցնեն մոտ 500 կմ երթուղի՝ Երևանով և ՀՀ տարբեր մարզերով։ Մրցաշարի կազմակերպման նպատակով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։
Նախատեսվում է 4 երթուղի՝ Երևան-Մարտունի, Իջևան-Ստեփանավան, Վանաձոր-Ապարան-Քարի լիճ և Գյումրի-Աշտարակ-Վաղարշապատ-Երևան։
Մրցաշարը գրանցվել է Միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում և կիրականացվի միջազգային մասնագիտացված կազմակերպության հետ համագործակցությամբ։
Միջոցառումը նպատակ ունի խթանել հեծանվասպորտի և զբոսաշրջության զարգացումը, ինչպես նաև ապահովել Հայաստանի լայն միջազգային ճանաչումը։