Ադրբեջանի Միլի մեջլիսն ընդունել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման օրենքը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա լիագումար նիստում քննարկման է դրվել «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին հուշագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։

Ինչպես հաղորդում է APA-ն, հուշագիրը ստորագրվել է 2025 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի կողմից։

Քննարկումներից հետո օրենքի նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվեց մեկ ընթերցմամբ։

Leave a Comment