«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է Մոհամեդ Սալահին խաղադաշտ վերադարձնելու մասին, հաղորդում է BBC-ն:
«Սալահին հայտացուցակում ընդգրկելու որոշումը հեշտ կայացրի։ Ես բազմիցս ասել եմ, որ մեր միջև ասվածը կմնա մեր մեջ: Մենք նրա կարիքն ունեինք, և նա կատարեց գոլային փոխանցում, որից հետո Էկիտիկեն հաշիվը դարձրեց 2-0։
Նա գնում է Աֆրիկայի ազգերի գավաթին մասնակցելու, ինչը նշանակում է, որ մենք կկորցնենք ևս մեկ խաղացողի։ Մենք դա գիտեինք մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Հույս ունենք, որ 2 ֆուտբոլիստ վնասվածքից կապաքինվի և կվերադառնա հայտացուցակ»,- ասել է նիդերլանդցի մասնագետը:
Հիշեցնենք, որ Սալահը 2 խաղ բաց թողնելուց հետո «Բրայթոնի» դեմ տնային մրցավեճում խաղադաշտ էր վերադարձել և գոլային փոխանցում կատարել Ուգո Էկիտիկեին: