ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջերս զրուցել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Նա լրագրողների հետ զրուցել է Սպիտակ տանը դեկտեմբերի 15-ին։
Ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե արդյոք նա վերջերս որևէ անմիջական շփում է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։
«Այո», – պատասխանել է Թրամփը՝ առանց որևէ մանրամասնություն հայտնելու։