Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ


Դեկտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն:

Ընդունելության ընթացքում ողջույնի խոսքով է հանդես ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ շնորհավորելով ներկաներին առաջիկա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

17658169841498.jpeg (355 KB)17658169845711.jpeg (164 KB)

Իր ելույթի ընթացքում Դավիթ Կարապետյանն առանձնանշել է ընթացիկ տարում ՀՀ արտաքին քաղաքականականության ուղղությամբ գրանցված արդյունքները և անդրադարձել գալիք տարվա առաջնահերթություններին:

17658169849246.jpeg (777 KB)17658169853786.jpeg (284 KB)17658169862601.jpeg (256 KB)

«Այս տարին առանցքային նշանակույթյուն ուներ Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Առաջնորդվելով հավասարակշռված և հավասարակշռող մոտեցմամբ՝ մենք վարել ենք արտաքին քաղաքականություն, որը հիմնված է եղել պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգանքի, փոխադարձության և այն անսասան համոզմունքի վրա, որ դիվանագիտությունը խաղաղության, կայունության և բարգավաճման ճշմարիտ ուղին է։ Մեր նպատակն է եղել հանդես գալ որպես կամուրջ, նոր մակարդակի բարձրացնել հարաբերությունները մեր ավանդական գործընկերների հետ, միաժամանակ ընդլայնելով համագործակցությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում» – նշել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը։

176581698578.jpeg (886 KB)17658169866592.jpeg (193 KB)17658169870512.jpeg (185 KB)176581698745.jpeg (299 KB)17658169878624.jpeg (435 KB)

Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել նաև ԱԳՆ տոնածառի լույսերի վառման արարողություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

91 դիտում

Leave a Comment