«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է


Օրերս մեկնարկել են «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի նոր՝ չորրորդ փուլի շահառուների հետ անհատական հանդիպումները, որոնց ընթացքում ծրագրային թիմը մշակում և վերջնական տեսքի է բերում յուրաքանչյուր մասնակցի անհատական զարգացման պլանը։

Այս մասին հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամը:

69400c07ee8f2-1765805063-img-1872.jpg (111 KB)69400be1e38f4-1765805025-img-1131.jpg (169 KB)69400be87daf2-1765805032-img-1178.jpg (174 KB)

«Այս փուլում, մասնագիտական կողմնորոշման ճամբարից հետո, շահառուները ստանում են վերջին խորհրդատվությունները և ուղղորդումներն իրենց գաղափարների և պլանների շուրջ։ Նրանցից շատերն արդեն պատրաստվում են մասնակցել բիզնեսի պլանավորման ու կառավարման կամ նախընտրած նեղ մասնագիտական ոլորտների դասընթացներին։

69400bf48182b-1765805044-img-1222.jpg (143 KB)69400bfab0991-1765805050-img-1300.jpg (129 KB)

Ընտրված ուղղությունները բազմազան են՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև արտադրություն, տարաբնույթ մասնագիտություններից մինչև մեղվաբուծություն։ Այս գործընթացը ոչ միայն օգնում է մասնակիցներին հստակ քայլերով առաջ գնալ դեպի իրենց ուղին, այլև մոտեցնում է այն օրվան, երբ այս քննարկման սեղանի շուրջ ծնված գաղափարները կդառնան իրականություն։

Հիշեցնենք, որ այս փուլի շահառուները Արագածոտնի, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից են։ Ծրագրային թիմը արդեն հանդիպել է Սյունիքի և Գեղարքունիքի մասնակիցներին: Շուտով հանդիպումները կանցկացվեն նաև Տավուշի և Արագածոտնի մարզերում։

69400c0158583-1765805057-img-1344.jpg (138 KB)69400c046bb71-1765805060-img-1484.jpg (127 KB)

«Երբ այս փուլն էլ հաջողությամբ ավարտենք, կհաստատենք, որ ծրագիրը հաջողությա,բ իրականացրել ենք ՀՀ բոլոր մարզերում, և կմնա միայն Երևանը։ Այդ փուլին մոտենում ենք ավելի ոգևորված, ներշնչված ու նոր ուժերով՝ հաշվի առնելով այն աննկարագրելի արդյունքները, որոնք արդեն գրանցել ենք մարզերում։Մինչ այսօր՝ ծրագրին մասնակցել է 164 հաշմանդամության կարգ ձեռք բերած մասնակից: Նրանցից 108-ն այսօր ունի ֆինանսավորված բիզնես, իսկ 56-ը վերապատրաստվել է իր նախընտրած ոլորտում»,- նշում է հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը:

69400c115bf56-1765805073-img-1875.jpg (152 KB)69400c177fada-1765805079-img-1879.jpg (167 KB)

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, պատերազմի մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրումն ամենաարդյունավետ ճանապարհն է ապահովելու անհատի ներգրավումը հասարակության մեջ, քանի որ այն նպաստում է վերջինիս ֆինանսական կայունությանը, ինքնաբավությանը և սոցիալական բարօրությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

69400c35319c2-1765805109-img-9499.jpg (132 KB)69400c2adeefc-1765805098-img-9400.jpg (188 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

141 դիտում

Leave a Comment