«Երաժշտությունը որպես կամուրջ». կայացավ HENK BAND նորաստեղծ երաժշտական խմբի մշակութային նախագիծը (տեսանյութ, լուսանկարներ)

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա շրջանակում «ՀԵՆՔ» համազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերվել էր համերգ՝ «Երաժշտությունը որպես կամուրջ» խորագրով:

Միջոցառման նպատակն էր HENK BAND նորաստեղծ երաժշտական խմբի մշակութային նախագծի միջոցով, հանրության շրջանում բարձրացնել իրազեկուցությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների, տարբեր միջոցառումներում ու իրադարձություններում նրանց լիարժեք ներգրավվման իրավունքի և հավասար հնարավորությունների կարևորության մասին։

Բարեգործական համերգը կազմակերպվել էր «ՀԵՆՔ» հիմադրամի և «Լուսէ վերականգնողական կենտրոն»-ի համագործակցության շնորհիվ:

Միջոցառման մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության
գնդերեց Տեր-Պսակ քահանա Մկրտչյանի տերունական աղոթքով: Ներկաները, նրա հետ միասին, աղոթք բարձրացրին առ Աստված:

Համատեղ կազմակերպված համերգն ընդգրկել է նվիրյալ անհատների և կազմակերպությունների՝ ստեղծելով հարթակ, որտեղ ազգային երգն ու պարը միավորում են հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց: Այս ամենին նպատակն է ցույց տալ, որ յուրաքանչյուր անձ ունի ստեղծագործական ինքնարտահայտման, հասարակական տարբեր խմբերում ներգրավվելու և հասարակության մեջ ինտերգրվելու հավասար իրավունք:

Համերգի ընթացքում, առաջին անգամ բեմում իր ելույթով հանդես եկան HENK BAND-ի տակավին երտասարդ անդամները:

«ՀԵՆՔ» համազգային բարեգործական հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սահակյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ BAND-ի  ծնունդը մեր մշակութային միջավայրում նոր քայլ է:

«Մենք վստահ ենք, որ այն կլինի նոր շունչ հայ երաժշտասեր հասարակության և հատկապես երիտասարդության համար ու կտարածի մեր մշակութային արժեքները»,-ասաց Լիլիթ Սահակյանը:

Ներկաները դիտեցին HENK BAND-ի մասին պատմող տեսանյութը, որից հետո դարձան գեղեցիկ համերգի մասնակիցը:

HENK BAND- նորաստեղծ երաժշտական խմբից բացի մշակութային նախագծում իրենց ելույթով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Աննա Մայիլյանը, Ազգային և միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր Լիլյանը, ինչպես նաև «Լուսէ վերականգնողական կենտրոն»-ի շնորհալի սաները, Մասունք ավանդական երգի-պարի խումբը,  Արաբկիրի Հայորդյաց Տան սաները, «Մերի» պարային համույթը,  Ճարտար երգչախումբը, ը: 

Համերգի վերջում իր ողջ հմայքով հանդես եկավ «Կայթ» մշակութային հանգույց նվագախումբի և «Մենք» ազգային պարի խմբի կատարումը ոտքի հանեց դահլիճին ու ստիպեց պարել:

Համերգը հաջողված էր, ներկաները՝ գոհ իրենց մասնակցությունից:

 

Արմինե Մկրտումյան

Leave a Comment