Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա շրջանակում «ՀԵՆՔ» համազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերվել էր համերգ՝ «Երաժշտությունը որպես կամուրջ» խորագրով:
Միջոցառման նպատակն էր HENK BAND նորաստեղծ երաժշտական խմբի մշակութային նախագծի միջոցով, հանրության շրջանում բարձրացնել իրազեկուցությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների, տարբեր միջոցառումներում ու իրադարձություններում նրանց լիարժեք ներգրավվման իրավունքի և հավասար հնարավորությունների կարևորության մասին։
Բարեգործական համերգը կազմակերպվել էր «ՀԵՆՔ» հիմադրամի և «Լուսէ վերականգնողական կենտրոն»-ի համագործակցության շնորհիվ:
Միջոցառման մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության
գնդերեց Տեր-Պսակ քահանա Մկրտչյանի տերունական աղոթքով: Ներկաները, նրա հետ միասին, աղոթք բարձրացրին առ Աստված:
Համատեղ կազմակերպված համերգն ընդգրկել է նվիրյալ անհատների և կազմակերպությունների՝ ստեղծելով հարթակ, որտեղ ազգային երգն ու պարը միավորում են հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց: Այս ամենին նպատակն է ցույց տալ, որ յուրաքանչյուր անձ ունի ստեղծագործական ինքնարտահայտման, հասարակական տարբեր խմբերում ներգրավվելու և հասարակության մեջ ինտերգրվելու հավասար իրավունք:
Համերգի ընթացքում, առաջին անգամ բեմում իր ելույթով հանդես եկան HENK BAND-ի տակավին երտասարդ անդամները:
«ՀԵՆՔ» համազգային բարեգործական հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սահակյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ BAND-ի ծնունդը մեր մշակութային միջավայրում նոր քայլ է:
«Մենք վստահ ենք, որ այն կլինի նոր շունչ հայ երաժշտասեր հասարակության և հատկապես երիտասարդության համար ու կտարածի մեր մշակութային արժեքները»,-ասաց Լիլիթ Սահակյանը:
Ներկաները դիտեցին HENK BAND-ի մասին պատմող տեսանյութը, որից հետո դարձան գեղեցիկ համերգի մասնակիցը:
HENK BAND- նորաստեղծ երաժշտական խմբից բացի մշակութային նախագծում իրենց ելույթով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Աննա Մայիլյանը, Ազգային և միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր Լիլյանը, ինչպես նաև «Լուսէ վերականգնողական կենտրոն»-ի շնորհալի սաները, Մասունք ավանդական երգի-պարի խումբը, Արաբկիրի Հայորդյաց Տան սաները, «Մերի» պարային համույթը, Ճարտար երգչախումբը, ը:
Համերգի վերջում իր ողջ հմայքով հանդես եկավ «Կայթ» մշակութային հանգույց նվագախումբի և «Մենք» ազգային պարի խմբի կատարումը ոտքի հանեց դահլիճին ու ստիպեց պարել:
Համերգը հաջողված էր, ներկաները՝ գոհ իրենց մասնակցությունից:
Արմինե Մկրտումյան