2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Iravaban.net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել էր զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով: