Ջեյք Փոլը նոկաուտի կենթարկի Էնթոնի Ջոշուային․ Ֆյուրի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին կարծում է, որ Ջեյք Փոլն առաջիկայում կայանալիք մենամարտում նոկաուտի կենթարկի Էնթոնի Ջոշուային։ Այս մասին հաղորդում է iFL TV-ն:

«Ջեյք Փոլը նոկաուտի կենթարկի Էնթոնի Ջոշուային։ Մտադիր եմ 1 միլիոն ֆունտ խաղադրույք կատարել Փոլի հաղթանակի վրա»,- ասել է Ֆյուրին:

Բլոգերի և գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնի մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Մայամիում:

Leave a Comment