Transfermarkt-ը թարմացրել է MLS-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:
Մրցաշարի գավաթակիր Մայամիի «Ինտերի» լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին 15 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով չի հայտնվել թոփ-3-ում: Առաջատարը 18 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով «Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Ռիկի Պուչն է:
Երկրորդ տեղում «Լոս Անջելեսի» հարձակվող Սոն Հին Մինն է, որի տրանսֆերային արժեքը 17 միլիոն է: «Ցինցինատիի» ֆուտբոլիստ Էվանդերը 16 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով երրորդն է: