ՀՀ բռնցքամարտիկները պատմական արդյունք են գրանցել՝ 5 մեդալով վերադառնալով ԱԱ–ից

ՀՀ բռնցքամարտիկները պատմական արդյունք են գրանցել՝ 5 մեդալով վերադառնալով ԱԱ–ից

15 դեկտեմբերի 2025 – 11:36 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի բռնցքամարտի հավաքականը վերադարձել է Երևան՝ արձանագրելով պատմական նվաճում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Մեր ընտրանին հայրենիք է վերադարձել պատմական արդյունքով՝ առաջին անգամ աշխարհի առաջնությունից բերելով 5 մեդալ,»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր են դարձել Ռուդոլֆ Գարբոյանը, Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը

108 երկրի հավաքականների պայքարում ՀՀ ընտրանին 8-րդ է։

Leave a Comment