Երկրորդ ընթերցմամբ ընդունվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը՝ 24 ամսվա փոխարեն սահմանելով 18 ամիս

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 15-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։

Քննարկվել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանել 18 ամիս: Օրենքի գործողությունը տարածվելու է 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:

Նախարարի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, այն կքննարկվի Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ին գումարվելիք արտահերթ նիստում:

Leave a Comment