ԿԳՄՍ նախարարության մեդալ՝ լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչին

Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում անցկացված օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովի շրջանակում լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով՝ հայագիտության ոլորտում ծավալած գործունեության և ներդրած ավանդի համար, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Պարգևը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

1961-1963 թվականներին Պիսովիչը սովորել է Երևանի պետական համալսարանում՝ մասնագիտանալով հայկական բանասիրության ոլորտում։ Վերադառնալով Կրակով՝ 1963 թ․ պաշտպանել է մագիստրոսական թեզ՝ նվիրված Արագածոտնի մարզի Փարպի գյուղի հայկական բարբառի ուսուﬓասիրությանը։ 1974 թ․ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայերենի բաղաձայնական համակարգի զարգացումը» թեմայով։

Բազմաթիվ հրատարակությունների հեղինակ է, այդ թվում՝ «Հայերենի բաղաձայնական համակարգի զարգացումը», «Նոր և ﬕջին պարսկերենի հնչյունական համակարգերի ծագումը»,  «Խորհրդային Հայաստանի գրողների բառարան», «Հայերեն քերականություն․ գրաբար-աշխարհաբար», «Փոքր հայերեն–լեհերեն և լեհերեն–հայերեն բառարան» և այն:

Պրոֆեսոր Անջեյ Պիսովիչի պարգևը ստացել է պրոֆեսոր Քրիստոֆ Ստոպկան. պրոֆեսոր Պիսովիչը չի կարողացել ներկա լինել աշխատաժողովին:

Աշխատաժողովը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-13-ը:

Leave a Comment