«Վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն». Բեգլար Կիրակոսյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը, անդրադառնալով համացանցում տարածված ծխարձակող ավտոբուսի տեսանյութին, ասաց. «Տեխնիկական անսարքության պատճառով ավտոբուսն ունեցել է յուղի արտահոսք՝ դեպի արտանետման համակարգ, ինչի արդյունքում առաջացել է մեծ քանակի ծուխ: Շահագործման անվտանգության կանոնները խախտելու համար վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն, հայտարարվել է գրավոր նկատողություն: Նշեմ, որ ավտոբուսը գտնվել է երթուղուց դուրս և ուղևորվելիս է եղել հավաքակայան»:

Leave a Comment