Օկուպացված Արցախի Մեխակավանի շրջան Ադրբեջանն ուղարկել է բնակվելու անտուն ադրբեջանցիների նոր խմբաքանակ:
Ադրբեջանական Report-ի տվյալներով՝ 21 ընտանիք (79 մարդ) ուղարկվել է Մեխակավան:
Նախկինում այս ընտանիքները ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։
Բնակիչները երախտագիտություն են հայտնել պետության ղեկավարին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ համապարփակ պետական աջակցության համար: