Իսպանիայի առաջնության 2025/2026 մրցաշրջանի 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության մատնեց «Ալավեսին»։
Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց մադրիդցիների ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Տանտերերի կազմում հաշվի տարբերությունը 68-րդ րոպեին վերականգնեց Կառլոս Վիսենտեն։
«Սերուցքայինների» կազմում հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց Ռոդրիգոն՝ երկրորդ խաղն անընդմեջ դառնալով գոլի հեղինակ։
Այսպիսով, Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը վաստակած միավորների թիվը հասցրեց 39-ի և շարունակում է 4 միավոր հետ մնալ առաջատար «Բարսելոնայից»։ «Ալավեսը» 18 միավորով 12-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին