Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Բոլոնիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց Թուրինի «Յուվենտուսին» (0-1)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը թուրինցիների կազմում հեղինակեց կոլումբացի պաշտպան Խուան Կաբալը։ Տանտերերը 69-րդ րոպեից սկսած խաղում էին 10 հոգով՝ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Թորբյորն Հեգեմը (Torbjørn Heggem)։
«Յուվենտուսը» վաստակած միավորների քանակը հասցրեց 26-ի՝ բարձրանալով 5-րդ հորիզոնական։ «Բոլոնիան» 6-րդն է՝ 25 միավորով։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․