Ուկրաինայում պատերազմի պատճառով ՌԴ-ն լքած Վալերի Մելաձեի համերգը չեղարկվել է Ղրղզստանում | ՄԱՄՈՒԼ.ամ

Վալերի Մելաձեի` Ղրղզստանում նախատեսված համերգը չեղարկվել է։ Նրա պրոդյուսեր Պավել Ռուդչենկոն հայտարարել է չեղարկման մասին՝ պատճառաբանելով կառավարության մտահոգություններն արտիստի ելույթի ժամանակ հնարավոր քաղաքական հայտարարությունների վերաբերյալ։

Համերգը նախատեսված էր անցկացնել Կենտրոնական Ասիայով շրջագայության շրջանակներում։ Մելաձեն երաշխիքային նամակներ է ուղարկել Ղազախստանի և Ուզբեկստանի իշխանություններին՝ այն կազմակերպելու համար՝ խոստանալով բացառել քաղաքական հայտարարությունները և ընդգծելով իր հարգանքն այդ երկրների ժողովուրդների նկատմամբ։

Մելաձեն լքել է Ռուսաստանը 2022 թվականին՝ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին։ Ռուդչենկոյի խոսքով՝ երգիչը կարող է լինել նաև այն արտիստների շարքում, որոնց արգելվել է ելույթ ունենալ արևելյան տարածաշրջանի երկրներում։

Leave a Comment