
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրակնօրյա գրառում.
Քչերը գիտեն, որ հռչակավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը և հռչակավոր օրենքով գող, ռուսական մաֆիայի կնքահայր Վյաչեսլավ Իվանկովը (Япончик) մտերիմ են եղել:
Երկուսն էլ 1955 թվականին ընդունվել են Մոսկվայի կրկեսային արվեստի ուսումնարանի նույն կուրս:
Ենգիբարյանը սովորել է ծաղրածուական բաժնում, իսկ Япончик-ը՝ կրկեսային ակրոբատիկայի:
Չնայած տարիքային տարբերությանը (Япончик-ը 4 տարի փոքր է եղել Ենգիբարյանից) երկուսին միավորել է կրկեսի նկատմամբ մեծ սերը:
Կարճ ժամանակ անց Япончик-ը հերթական հնարքն անելուց գանգի փակ վնասվածք է ստանում և ստիպված է լինում հրաժեշտ տալ կրկեսին:
Աղբյուրը` Նարեկ Մալյան