Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարաձգել Արագածոտնի Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը: Այս մասին հայտնում են ՀԱԵ Արագածոտնի թեմից:

Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը ու անընդունելի համարում Թեմակալ Առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը:
Մենք վերստին հաստատում ենք, որ բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն:

Լիահույս ենք, արդարությունը շուտով կվերականգնվի և աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ այդ արդարության վերականգնման ու սիրելի Առաջնորդի վերադարձի համար:

Leave a Comment