Դեյան Ստանկովիչը կստանձնի «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզչի պաշտոնը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սերբ մասնագետ Դեյան Ստանկովիչը կստանձնի Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է SportSport-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի մանրամասները։

​Սպասվում է, որ բելգրադյան ակումբը ներկայիս գլխավոր մարզիչ Վլադան Միլոևիչի հեռանալու մասին կհայտարարի դեկտեմբերի 20-ին՝ Սերբիայի առաջնության 20-րդ տուրի «Մլադոստի» դեմ խաղից հետո։

18 տուրից հետո թիմը վաստակել է 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Պարտիզանին» զիջելով 5 միավորով։

​Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին 47-ամյա Ստանկովիչը հեռացվել էր մոսկովյան «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Նա ռուսական ակումբը գլխավորում էր 2024 թվականի ամռանից։

​Ստանկովիչը նախկինում արդեն մարզել է «Ցրվենա Զվեզդան» (2019-2022 թթ․)։ Ակումբի հետ նա երեք անգամ անընդմեջ դարձել է Սերբիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել երկրի գավաթը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment