Իսրայելի պետական «Կան» հեռարձակող ընկերությունը կիրակի օրը հաղորդել է, որ Սիդնեյում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է հրեական «Խաբադ» կրոնական շարժման առաջնորդ, ռաբբի Էլի Շլենգերը։
Կիրակի օրը մի քանի անհայտ զինված անձինք կրակ են բացել Սիդնեյի Բոնդի լողափում գտնվող մարդկանց վրա: Նոր Հարավային Ուելսի ոստիկանության տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 12 և վիրավորվել 29 մարդ:
«Կանը» պարզաբանել է, որ կրակոցները տեղի են ունեցել Խանուկայի մոմավառության արարողության ժամանակ, որին մասնակցել են տեղի հրեական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։