Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր։ Այս մասին ասված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի «Ֆեյսբուք»-ի էջում արված գրառման մեջ:
«Ի՞նչ է ֆիշինգը. ֆիշինգը խաբեության տեսակ է, երբ զեղծարարները կեղծ նամակների, հաղորդագրությունների կամ կայքերի միջոցով փորձում են ձեզ ստիպել բացել հղում, ներբեռնել ֆայլ կամ տրամադրել գաղտնաբառեր ու անձնական տվյալներ։
Մի քանի մտահոգիչ փաստ
- Կիբեռհարձակումների 90%-ը ֆիշինգն է
- Ամեն օր ուղարկվում է 3.4 միլիարդ ֆիշինգային նամակ
- Կոտրված հաշիվների 90%-ը սկսվում է մեկ ֆիշինգային հղումից
Համակարգչային խաղերի և թվային լուծումների աճին զուգընթաց երիտասարդներին թիրախավորող կիբեռհարձակումներն էապես աճել են
Ինչպե՞ս պաշտպանվել
- Մի սեղմեք կասկածելի հղումների վրա
- Մի պատասխանեք անծանոթ էլեկտրոնային նամակներին
- Մինչ տվյալներ փոխանցելը ստուգեք անծանոթ ուղարկողի էլեկտրոնային հասցեն
- Երբեք մի փոխանցեք գաղտնաբառերը, այդ թվում՝ Ձեր հարազատներին
- Բացի օգտանունից և գաղտնաբառից օգտագործեք առնվազն մեկ այլ նույնականացում
Տեղեկացված լինելը լավագույն պաշտպանությունն է»,- նշել է նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
120 դիտում