Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին առաջիկա օրերի ընթացքում կայցելի Ռուսաստան և Բելառուս:

Այս մասին այսօր հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

Արաղչին դեկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կայցելի Բելառուս, իսկ դեկտեմբերի 16-17-ը՝ Ռուսաստան։ Նա նախատեսում է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել միջուկային խնդիրները, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բելառուսում իր գործընկերոջ և այդ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Երեքշաբթի և չորեքշաբթի (դեկտեմբերի 16-17 — խմբ․) նախարարի համար նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ», — հայտնել է Բաղային։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ դեկտեմբերի 16-ին Արաղչին կհանդիպի Պետդումայի ներկայացուցիչների, իսկ դեկտեմբերի 17-ին՝ Սերգեյ Լավրովի հետ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

55 դիտում

Leave a Comment