Պատմության ամենաամոթալի էջերից մեկը․ «Հայացք Երեւանից»

Փորձենք գուշակել, թե մերօրյա Հայաստանի մասին ինչ է գրելու վաղվա պատմաբանը՝ ձեռքի տակ ունենալով ժամանակի ներքաղաքական բուռն գործընթացների բնույթով պայմանավորված մի քանի հատոր հետազոտություններ: Անշուշտ, դժվար է գուշակել, թե ինչ թեմաններ կնախընտրի լուսաբանելու համար, բայց հաստատ է, որ մեր ապրած օրերի դառն ու հոգեմաշ դիպվածներին, մասնավորապես՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ պատմության ամենաամոթալի էջերից մեկը) դեմ իշխանությունների ծավալած անզիջում հակամարտությանն անպայման կանդրադառնա: Սակայն մոտ ու հեռու ապագայի մեր պատմիչներին հիասթափություն է սպասվում, եթե ցանկանան մտնել Հայաստանի 21-րդ դարի 20-ականների պատմության մութ բավիղները:

Այդ պատմության ամենաամոթալի էջերից մեկը, անտարակույս, պետության գործադիր եւ հոգեւոր իշխանությունների մասին է, որոնց առաջնորդների ջրերն էն գլխեն մեկ առվով չեն հոսում: Երկրի ոչ խերով-բարով վարչապետի թիրախը Մայր Աթոռն է, որի նկատմամբ հալածանքները չեն դադարում այն բանից հետո, երբ հունիսին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ռեւանշիստ որակեց Հայոց եկեղեցին՝ հայտարարելով, որ այն «մեծ սպառնալիք է տարածաշրջանում Հայաստանի հետ հարեւան բոլոր երկրների համար», եւ որ Էջմիածինը, իբր, կառուցված է «Ադրբեջանին պատկանող հողերի վրա» եւ այլն: Բարբաջանքների մի ամբողջ շարան, որին պաշտոնական Երեւանը այդպես էլ պատշաճ արձագանք չտվեց:

Ավելին՝ Փաշինյանն իր փոքրիկ խմբակով Փաշազադեի տխմարությունները, կարծես թե, ընդունեց որպես մարտակոչ-հրահանգ ու այդ օրվանից սկսեց ուժեղացնել ՀԱՍԵ-ի դեմ հալածանքները՝ պահանջելով Վեհափառ Հայրապետի հեռացումը Վեհարանից: Օրերս էլ՝ դեկտեմբերի 4-ի ճեպազրույցում, լրագրողի հարցին ի պատասխան, գրեթե նույնությամբ, բայց բովանդակային որոշ քողարկմամբ կրկնեց Փաշազադեի ձեւակերպումը: Նա ասաց. «Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը. նրա ներկայությունը Էջմիածնում աղետալի վնաս է հասցնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Նա պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չունի»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment