Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց

Հասարակություն

13.12.2025 | 22:11

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Ադրբեջանի ազգային ժյուրին 3 միավոր տվեց Հայաստանը ներկայացնող Ալբերտին։

«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։ Հայաստանը Brave Heart երգով ներկայացնում է 12-ամյա Ալբերտը: Մեր պատվիրակի երգի տեսահոլովակը գերազանցել է մեկ միլիոն դիտումը` դառնալով «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մինչ այս պահն ամենադիտված հոլովակը:

Մրցույթին մասնակցում է 18 երկիր:

Նշենք, որ Հայաստանի ազգային ժյուրին Ադրբեջանի պատվիրակ Yağmur-ին որևէ միավոր չտվեց:

Արփի Հակոբյան

Leave a Comment